Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ

Միզապարկի բորբոքումից ազատվելու բնական հակաբակտերիալ միջոց. tert.am

Միզապարկի բորբոքումից ազատվելու բնական հակաբակտերիալ միջոց. tert.am

Health Tips Source-ը ներկայացրել է բնական հակաբակտերիալ միջոց, որն օգնում է ազատվել միզուղիների և միզապարկի բորբոքումների հետ կապված խնդրից` առաջին իսկ  օգտագործումից հետո:

 

Ամեն տարի յուրաքանչյուր հինգերորդ կինը տառապում է միզապարկի բորբոքումից, որն առաջանում է աղիքային մանրէների պատճառով: Ինչպես նշում է աղբյուրը` այս բնական  միջոցը կօգնի մեղմացնել միզելու ժամանակ առաջացող ցավը և կվերացնի բորբոքումը:

 

Անհրաժեշտ բաղադրիչներն են.

 

250 գրամ մաղադանոսի արմատ,

250 գրամ կիտրոնի կեղև,

250 գրամ բնական մեղր,

200 մլ ձիթապտղի յուղ:

 

Պատրաստման եղանակը

 

Կտրատել մաղադանոսի արմատները շատ  մանր, ապա հարել բլենդերով կիտրոնի կեղևի, մեղրի և ձիթայուղի  հետ միասին: Խառնուրդը պահել սառնարանում: Անհրաժեշտ է ամեն օր օգտագործել մեկ գդալ՝ առավոտյան:

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

30.10.2015

Հարգելի Lianna, բարև Ձեզ: Տեխնիկական պատճառներով Ձեր պատասխանն ուշացել է, հայցում ենք Ձեր ներողամտությունը: Հավանաբար գործ ունենք միզուղիների խրոնիկ բորբոքաման հետ, նման դեպքում շատ կարևոր է լիարժեք բուժում ստանալը  հետագա բարդություններից խուսափելու համար: Սրացման ժամանակ հարկավոր է հանձնել մեզի ընդհանուր անալիզ, կատարել մեզի բակտերոլոգիական քննություն, որոշել  զգայունություն, որից հետո նշանակել առավել զգայուն հակաբիոտիկը կամ հակաբակտերիալ միջոցը: Բացի այդ բուժումը պետք է ներառի նաև միզուղիների աշխատանքը լավացնող, մաքրող միջոցներ, օրինակ "Կանեֆրոն", Լոռամրգիի հյութ կամ թեյ: Լիարժեք բուժում ստանալու համար հարկավոր կլինի նորից դիմել ուրոլոգի:

lianna

05.10.2015

xndrumem patasxanel

lianna

19.09.2015

im axjike 10 tarekane.mizuxinerum ka infekchia.stachele stachionar bujum.sakayn mi qani amis anch ayn noric krknvec .xndrumem patasxanek inch karoxem anel?kanxav shnorhakalutyun.

Մեդ-Պրակտիկ

18.05.2015

Հարգելի Anna, բարև Ձեզ: Ըստ Ձեր նկարագրածի Ձեզ մոտ ամենայն հավանականությամբ խնդիրը կապված է ձվարանների հետ` ձվարանի ֆոլիկուլյար կիստա կամ ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ: Ավելի հավանական է, որ երկու ձվարաններում կան ֆոլիկուլյար կիստաներ, որոնք ֆունկցիոնալ կիստաներ են և ժամանակի ընթացքում կարող են ինքնուրույն ներծծվել: Դրանք առաջանում են հորմոնալ խանգարման հետևանքով, ձվազատման փուլում ձվազատում տեղի չի ունենում և ֆոլիկուլը մեծանում է չափերով, լցվում է հեղուկով և վերածվում կիստայի: Քանի որ Ձեզ մոտ դրանք ինքնուրույն չեն ներծծվում, հարկավոր է բուժում ստանալ, հակառակ դեպքում դա կարող է հետագայում դառնալ չբերության պատճառ: Բացի այդ կարող են առաջանալ բարդություններ` կիստայի ոտիկի ոլորում կամ սնուցման խանգարում, որոնց դեպքում վիրաբուժական բուժումն անխուսափելի է:

Anna

12.05.2015

hargeli bjishk xndrum patasxaneq harcis,poris storin hatvacum,aj u dzax koxmerum unem caver,aycelel em bjshki,tarber masnagetner,tarber baner en asel,dexer en nshanakel ogtagorcel em,bayc chi ancnum.Cav@ hachax linum e mizeluc heto,xonav exanakneri jamanak,aydqanel ujex cav che,bayc anhangstanum em.Bjishkn asel e fulikul e,inchvor kistoz,dexer@ ete chogni,amusnutyunic heto cav@ kancni..uzum em imanal iroq edpes e te voch,u inchic karox e arajanal,ev uni ardyoq vat hetevanqner,ardyoq karox em erexa unenal?

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ